ԱԺ-ն երկրորդ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց երկրում կարանտին սահմանելու հնարավորությանը
Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթ։
Քվեարկության ընթացքում 70 պատգամավոր կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, դեմ հանդես եկավ 19 պատգամավոր:
Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել: