Բացվել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Աշխարհի ամենահին կինոդիտումը՝ Վենետիկի փառատոնը, չի չեղարկվել կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Այս տարի փառատոնի բացման ֆիլմը իտալացի Դանիելե Լուքետիի «Ընտանեկան հանգույց»-ն է: Արարողության առավել նշանավոր հյուրերն էին ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը, որը գլխավորում է հիմնական մրցույթի ժյուրին, և բրիտանուհի Թիլդա Սվինթոնը: