Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի երկրում կորոնավիրուսի առկայության թեստավորումն ընդլայնելու համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում բնակչության շրջանում կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում: Այդ մասին ասված է երկրի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Նորաստեղծ շտապ-թեստերը, որոնք ավելի ստույգ են և պարզ օգտագործման տեսանկյունից, թույլ կտան զգալիորեն ընդլայնելու հետազոտությունների թիվը, իսկ բրիտանացիներին հնարավորություն կընձեռեն ավելի շուտ վերադառնալու բնականոն ապրելակերպի»,- նշել է գերատեսչության ղեկավար Մեթ Հենքոքը:
Ներկայում բնակչության պարտադիր ստուգում է կատարվում սոսկ հիվանդության աշխանիշեր լինելու դեպքում: Բացի դրանից, կանոնավորապես կատարվում են բժիշկների և սոցաշխատողների թեստավորումներ: