Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն 2 օրում էժանացել է ավելի քան 6,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 487.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.35 դրամ (նվազել է 2.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.23 դրամ (նվազել է 3.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ (նվազել է 0.12 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 434.22 դրամ, ոսկի՝ 30,515.81 դրամ, պլատին՝ 14,419.02 դրամ: