Մինչև Գերմանիա տեղափոխելը Նավալնիի օրգանիզմում որևէ թույն չի հայտնաբերվել. Պեսկով
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կրկին մեկնաբանել է Գերմանիայի իշխանությունների այն հայտարարությունը, որ Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ «Նովիչոկ» տիպի թունավոր նյութ է հայտնաբերվել:
Պեսկովի խոսքով, մինչև Ռուսաստանից դուրս բերելը ընդդիմադիրի օրգանիզմում որևէ թույն չի հայտնաբերվել: Նա հավելել է, որ բժշկական հետազոտություններն անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Պեսկովը հաղորդել է նաև, որ ռուս բժիշկները, ինչպես նաև գլխավոր դատախազությունը Գերմանիայից տեղեկատվություն են խնդրել Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, բայց դեռ պատասխան չեն ստացել: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Բեռլինի հետ այս թեմայի շուրջ: