Chery-ն ցուցադրել է իր ամենաթանկ քրոսովերը
Չինական Chery ընկերությունը կիսվել է իր նորույթով՝ Tiggo 8 Pro մեծ քրոսովերով, որը կվաճառվի Tiggo 8-ի հետ զուգահեռ, սակայն գերազանցի իր գաբարիտներով եւ կդառնա բրենդի ամենաթանկ մոդելը, հաղորդում է Motor-ը:
Դեռ ավտոարտադրողը հրապարակել է 3 պաշտոնական լուսանկար: Ֆլագմանական քրոսովերը գերազանցում է ստանդարտ Tiggo 8-ին իր գաբարիտներով. դրա երկարությունը կազմում է 4722 միլիմետր: Սովորական Tiggo-ից տարբերվում է նաեւ դիզայնով. օրինակ, այլ կերպ նախագծված ռադիատորի վանդակաճաղը, այլ տեսք ունի նաեւ առջեւի եւ հետեւի օպտիկան: Բացի այդ, Tiggo 8 Pro-ն ստացել է 19 դյույմ անվային սկավառակ :
Չինական շուկայում մոդելը կհայտնվի աշնան կեսերին: Այն զարգացնում է 195 ձիաուժ, ունի 1,6 լիտր ծավալով տուրբոշարժիչ:
Չինաստանում Tiggo 8-ի՝ նույն 1,6 լիտր ծավալով տուրբոշարժիչով ամենաթանկ տարբերակն արժե 155,9 հազար յուան: