Վրաստանի նախագահը նշել է խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական եւ Գերագույն խորհրդի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:
Նա նշել է, որ Վրաստանի համար այդ ընտրությունները հատուկ նշանակություն ունեն, եւ դրանք եւս մեկ անգամ պետք է հաստատեն երկրի ժողովրդավարությունը:
Այս անգամ խորհրդարանական ընտրությունները նոր համակարգով կանցկացվեն. 120 պատգամավորներ կընտրվեն համամասնական, 30 պատգամավորներ՝ մեծամասնական համակարգով:
Մասնակցության համար գրանցվել է 59 ոչ խորհրդարանական կուսակցություն:
«Այսօրվա պայմաններում, երբ արդեն անցել ենք պանդեմիան եւ այս ծանր շրջանը, շատ կարեւոր է հանգիստ պատրաստվել ընտրություններին»,-ասել է Վրաստանի նախագահը: