Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 18-ով
Անցած օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 նոր դեպք:
StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն` այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 1447 է:
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկաներից դուրս է գրվել 19 հիվանդ, իսկ համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19-ից բուժվել է 1.240 մարդ, մահացել է 19 մարդ:
Կարանտինում 5524 մարդ է գտնվում, 221 մարդ` հիվանդանոցներում:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: