Ford-ը պատրաստվում է Bronco Raptor նոր մոդելը թողարկել
LinkedIn սոցիալական ցանցում հայտնվել է Ford ընկերության ծրագրային ապահովման գծով ինժեների ռեզյումեն, որը իրականացված նախագծերի ցուցակում նշել է Bronco Raptor մոդելը, գրում է Motor-ը:
Այն լուրերը, որ Ford-ը պատրաստվում է թողարկել Raptor մոդելի Bronco-ն, անսպասելի կերպով հաստատվել են: Bronco6G ինտերնետային ֆորումի օգտատերերը աշխատանք փնտրելու համար LinkedIn հանրահայտ սոցցանցում հայտնաբերել են Ford-ի ծրագրային ապահովման գծով ինժեների հաշիվը։ Նա 28 տարի աշխատել է ընկերությունում, իսկ վերջերս, ըստ իր ռեզյումեի, այլ նախագծերի հետ միասին աշխատել է նաեւ 2023թ․ Bronco Raptor ամենագնացի էլեկտրոնային համակարգերի վրա:
Ֆորումի օգտատերերը հաշվից վերցրել են սքրինշոթը, սակայն գաղտնիությունը պահպանելու համար հղումներ չեն արել Ford-ի ինժեների էջին, որպեսզի չվնասեն նրա կարիերային, եթե նա Bronco Raptor-ը պատահաբար է հիշատակել: Ի դեպ, չի կարելի բացառել նաեւ այն փաստը, որ սա կարող է տեղեկատվության մանրակրկիտ պլանավորված արտահոսք լինել՝ ապագա ամենագնացի վրա ուշադրություն հրավիրելու համար: Այսպես թե այնպես, Ford ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են այս թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել: