«Իշխանություններին քաղաքական կամք եմ մաղթում` Ամուլսարի հարցը լուծելու համար». Ամուլսարում հարաբերական անդորր է
Ամուլսարում այս պահին հարաբերական անդորր է, խաղաղ վիճակ է: Այս մասին NEWS.am-ին ասել է բնապահպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը` նշելով, որ խոսակցություններ կան, որ սեպտեմբերից «Լիդիան»-ը սկսելու է հանքը շահագործել:
«Մենք միշտ պատրաստ ենք հակազդելու, բայց արդեն լուրջ չենք հանքը շահագործելու մասին խոսակցություններին, դա գնահատում ենք որպես պարապ զրույցներ, քանի որ Ամուլասարի շահագործումը հեռանկար չունի»,-ասել է նա:
Ակտիվիստի խոսքով`հարցն արդեն քաղաքական կոնտեքստ է կրում, եթե բնապահպանական ռիսկերը հաշվի չեն առնում եւ հարցը պետք է վարչապետը լուծի.«Բայց մենք երբեք չենք ընկրկի, ինչպես, որ հայ ժշողովուրդը չի ընկրկի Արցախյան հարցում: Մենք իզուր չենք ասում, որ Ամուլսարը հայրենիք է, դա պատասխանատվություն է, եւ իշխանություններին քաղաքական կամք եմ մաղթում` Ամուլսարի հարցը լուծելու համար»:
Բունիաթյանը նշեց, որ այս պահին էլ օրը 24 ժամ հերթապահություն է իրականացվում Ամուլսարի պոստերում, միակ տարբերությունն այն է, որ Ամուլսարի պահապաններն են շատացել եւ ամեն պահապան 15 օրը մեկ է հերթապահության մնում:
Բնապահպանի խոսքով` եթե «Լիդիան»-ը փորձի քայլեր ձեռնարկել, ոչ միայն ջերմուկցիներն են պայքարելու, այլ ամբողջ հայ ազգը, քանի որ Ջերմուկը ոչ միայն ջերմուկցիներինն է, այլ ժողովրդինը: