Apple-ը մտադիր է iPhone 12-ի լիցքավորման սարքն ու ականջակալներն առանձին վաճառել
Apple ընկերությունը մտադիր է iPhone 12-ի լիցքավորման սարքն ու ականջակալներն առանձին վաճառել, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ նոր սարքը 5G համակարգ կունենա: Ընդ որում, արտադրողը մտադիր է թողնել նոր սմարթֆոնների գինը նախորդների գնի մակարդակում:
Ինչպես նաեւ աղբյուրները հայտնում են, որ առանձին վաճառքն արվում է հանուն էկոլոգիայի: Նման լուծումը թույլ կտա փաթեթավորումն ավելի հարմարավետ դարձնել՝ այդպիսով կրճատելով օգտագործվող նյութերի քանակը: