Մակրոնը մեկնում է Բեյրութ, որպեսզի ճնշում գործադրի Լիբանանի քաղաքական էլիտայի վրա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնում է Բեյրութ, որպեսզի ճնշում գործադրի Լիբանանի քաղաքական էլիտայի վրա, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ նախագահը չի հանձնվի, եւ իր վրա է վերցրել էլիտայի վրա ճնշում գործադրելու պարտականությունը:
Պաշտոնյան հավելել է, որ ժամանակն է, որպեսզի Լիբանանի քաղաքական կուսակցությունները մի կողմ քաշվեն եւ ապահովեն կառավարության փոփոխությունը: