Ուգանդայում կայծակի հետեւանքով 10 երեխա է մահացել
Ուգանդայում կայծակի հետեւանքով 10 երեխա է մահացել, հաղորդում է AP-ը:
9-16 տարեկան երեխաները թաքնվել են անձրեւից ծղոտե տանիքով տանը:
Տուժել է եւս 4 երեխա:
Մահացու կայծակները սովորաբար գրանցվում են արեւելաաֆրիկյան երկրում անձրեւների սեզոնին: Որոշ դեպքերում կայծակը հարվածում է դասասենյակներին: Շատ ուսումնական հաստատություններ, հատկապես գյուղերում, չունեն կայծակի հարվածից պաշտպանող սարքեր: