Լուկաշենկո. Պուտինը խոստացել է, որ Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին, Բելթա գործակալության հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն է առաջարկել այդ տարբերակը: Ես նրան հավատում եմ,քանի որ նա իր ընտանիքի վրա փորձարկել է այդ պատվաստանյութը: Պատվաստանյութը լուրջ փուլեր է անցել: Շատ հայտնի օլիգարխներ պատվաստվել են»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ արդեն շատ երկրներ են պատվաստանյութը գնելու համար պայմանավորվածություն ձեռք բերել, եւ առաջին այն կստանա Բելառուսը:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանում լավ պատվաստանյութ են արտադրել: