IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
Հաշվի առնելով IDBank-ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկը՝ սույն թվականի օգոստոսի 27-ին IDBank-ը նոր դոլարային տրանշ է թողարկել։ Այս մասին հայտնում է IDBank-ը։
2020-ի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյա պարբերականությամբ։
2020 թվականի երկրորդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 27-ից մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ -ում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը եւ ներկայացնել Բանկ։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։
Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։