«Մայրիկ, ես «Forbes»-ում եմ հայտնվել…». ինչու են սկանդալ բարձրացրել ոխերիմ «ընկերուհիներ» Նաստյա Իվլեեւան եւ Իդա Գալիչը
Օրերս «Forbes»-ը հրապարակել է Instagram-ում ամենաշատ եկամուտ ունեցող ռուս աստղերի ցանկը։ Երրորդ տեղում անհասանելի Սոբչակից ու Պոլինա Գագարինայից հետո բլոգեր Իդա Գալիչն է։
«Մայրիկ, ես «Forbes»-ում եմ հայտնվել առանց նվերներ ենթադրող մրցույթների եւ մեկնաբանություններում հինգ հազար ռուբլու խաղարկության,- ուրախացել է Գալիչը՝ քննադատելով մրցակից գործընկերներին։ - Ընկերներ, ինչպես տեսնում եք, ոչ միշտ է հետեւորդների քանակը հավասար ավելի շատ գումարի։ Հիմա յուրաքանչյուր երրորդ կին, որը կրծկալ է կրում, մեկ մլն-ից ավելի հետեւորդների ունի, ինչը զարմանալի չէ տխրահռչակ մրցույթների ու ակտիվանցող այլ հնարքների պատճառով»։
Որոշները կարծել են, որ Իդան այդ կերպ «խայթում» է վաղեմի ընկերուհուն ու միեւնույն ժամանակ ոխերիմ թշնամուն՝ Նաստյա Իվլեեւային, որի Instagram-յան էջում, ի դեպ, հերթական մրցույթն է ընթանում։
«Իդա, Իդա… Դու անձնական հաղթանակ ես գրանցել, ուրախացիր ու հանգիստ թող մրցույթները։ Ես չեմ ողջունում խաբեությունը, ամուսնալուծությունն ու խարդախությունը։ Ես պարբերաբար մրցույթներ եմ անցկացնում, եւ իմ բոլոր նվերները հասնում են ստացողներին։ Մնացածի վերաբերյալ չգիտեմ։ Բայց քո խոսքերը ցավեցնում են ինձ։ Դու ցանկանում ես ցույց տալ քո գերազանցությունը, բայց իրականում ամեն ինչ տխուր տեսք ունի»,- պատասխանել է Իվլեեւան։ Իդա, սակայն, շտապել է հայտարարել, որ Իվլեեւն այս դեպքում առնչություն չունի։