Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է 7-ով
Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ ներկայումս վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1436։
COVID-19 համավարակի սկզբից Վրաստանում բուժվել է 1150 մարդ: Մահացել է 19-ը:
Կարանտինի մեջ է 6 018 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 249:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: