Հնդկաստանը մտադիր է դադարեցնել Huawei ընկերության սարքավորումների օգտագործումը
Հնդկաստանը մտադիր է դադարեցնել Huawei ընկերության եւ չինական այլ ընկերությունների հեռուստահաղորդակցման սարքավորումների օգտագործումը Լադակհում ռազմական լարվածության պատճառով երկկողմ հարաբերությունների սրման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին:
«Չնայած պաշտոնական արգելքի բացակայությանը՝ Հնդկաստանի կառավարությունը կարծում է, որ հեռուստահաղորդակցման ծառայությունների հնդկական մատակարարները պետք է խուսափել չինական սարքավորումների ձեռքբերումից»,-հայտնել են պարբերականի աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ արդյունքում Huawei ընկերությունը, որն արդեն ենթարկվում է ԱՄՆ-ի կողմից ճնշման, կարող է կորցնել հասանելիությունը Հնդկաստանում:
Հնդկաստանում 5G անլար կապի ցանցի ստեղծման գործում ենթակառուցվածքային ներդրումները գնահատվում են 4 մլրդ դոլարի չափով: