Գրետա Թունբերգը մեկ տարվա դադարից հետո վերադառնում է դպրոց
Շվեդացի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը մեկ տարվա դադարից հետո վերադառնում է դպրոց: Այս մասին նա գրել է Թվիթթերի իր էջում:
17-ամյա բնապահպան ակտիվիստը նշել է, որ շատ ուրախ է վերջապես դպրոց վերադառնալու համար: Նա նաեւ տեղադրել է լուսանար, որում պատկերված է ուսապարկով եւ հեծանիվով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թունբերգը հայտնի է դարձել անցած տարվա սեպտեմբերի ՄԱԿ-ում իր հուզական ելույթից հետո: Իր խոսքում նա համաշխարհային առաջնորդներին մեղադրել է դատարկ խոստումների համար, որոնք խլել են իրենից երազանքներն ու մանկությունը, ինչպես նաեւ հանդիմանել է միջազգային հանրությանը օդի աղտոտվածության դեմ ոչ բավարար պայքարի համար:
2018 թվականին նա դասադուլ է անցկացրել կլիմայի փոփոխության դեմ. յուրաքանչյուր ուրբաթ նա մենացույց է անցկացրել Շվեդիայի խորհրդարանի շենքի դիմաց: Նրա օրինակին հետեւել են շատ այլ երկրների ուսանողներ եւ դպրոցականներ: