Վթար Բագրատունյաց-Թադևոսյան խաչմերուկում. BMW-ի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ
Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի եւ Թադեւոսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1989 թ․) եւ «Opel» (վարորդ՝ Արտյոմ Տ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը։