Զարիֆ. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան կապ չունի «հետադարձ մեխանիզմի» հետ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի այցը Թեհրան կապ չունի «հետադարձ մեխանիզմի» հետ, որը Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման համար, հայտնում է Tasnim-ը:
Արտաքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է Իրանի թափանցիկ համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ՝ կրկնելով, որ Թեհրանը երբեք չի ձգտի միջուկային զենքի, եւ կարծում է, որ միջուկային զենքը վնասում է երկրին:
Զարիֆն ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա կողմերին, որոնք համաձայն չեն ԱԷՄԳ-ի հետ եւ սպառնում են համաշխարհային անվտանգությանը միջուկային զենքով, մասնավորապես ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ծաղրել ԱԷՄԳ-ի նպատակները:
Թեհրանում կայացած քննարկումների ընթացքում Գրոսին կանդրադառնա ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության հարցերին եւ, մասնավորապես՝ խնդրո առարկա դարձած օբյեկտներին գործակալության տեսուչներին Իրանի կողմից հասանելիության տրամադրմանը։.