Մեգան Մարքլի որդին, միեւնույն է, արքայազն կլինի
Առաջնեկի լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժարվել են թագավորական տիտղոսներից՝ ձեւականորեն նրան զրկելով արքայազն դառնալու հնարավորությունից, գրում է «Царьград»-ը։
Սակայն պարզվել է, որ Արչին, ամեն դեպքում, կստանա տիտղոսը։ Դա տեղի կունենա, երբ բրիտանական գահին կլինի արքայազն Չարլզը։ Այդ ժամանակ Արչին ինքնաբերաբար արքայազն կհամարվի։
Այդ դեպքում եւս Արչին կկարողանա հրաժարվել «Ձերդ թագավորական մեծություն» դիմելաձեւից, եթե այդ պահին բավական մեծ լինի։ Նրա փոխարեն դա կարող են անել նաեւ ծնողները, եթե Արչին շատ փոքր լինի։ Բացի այդ՝ Արչին, ինչպես եւ արքայազն Հարին, երբեք չի դադարի ծննդյան իրավունքով արքայազն համարվել, այնպես որ Մարքլի՝ թագավորական ընտանիքից փախչելու բոլոր փորձերի դեպքում նրա որդին, ամեն դեպքում, դրա անդամ կլինի։
Ինսայդերները հայտնում են, որ սպասուհիները ծիծաղում են Մեգանի վրա, որը փորձում է իրեն արիստոկրատ ներկայացնել։