Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատախազությունը պատշաճ կարգով չի հանձնել մեղադրական եզրակացությունը
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով հաստատված մեղադրական եզրակացությունը Դատախազությունը պատշաճ կարգով չի հանձնել Թովմասյանին։ Այս տեղեկությունը հաստատել է Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։