Կրետեում մարդատար նավի վրա պայթյուն է որոտացել
Կրետեում Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա պայթյուն է որոտացել, 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է cretapost.gr-ը:
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նավի մեքենաների բաժանմունքում, պատճառը դեռ հայտնի չէ: Նախնական գնահատականների համաձայն՝ պայթել է շոգեկաթսան:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու մեքենաներ: 4 տուժածներից մեկը լուրջ վնասվածք է ստացել:
Մարդատար նավն ընթանում էր Իրակլիոն-Պիրեա երթուղով: Դեպքի ժամանակ նավի վրա ուղեւորներ չեն եղել: