Սինձո Աբեն ռեկորդ է սահմանել Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածով
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ռեկորդ է սահմանել երկրի վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածով: Նա անդադար ղեկավարել է երկիրը 2799 օր 2012 թվականի դեկտեմբերին երկրորդ ժամկետի սկզբից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2018 թվականին նա կրկին վերընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Այդպիսով, նա հնարավորություն է ստացել կառավարությունը ղեկավարել մինչեւ 2021 թվականը:
Վարչապետի պաշտոնում Աբեի առաջին ժամկետը տեւել է 2006 թվականի սեպտեմբերի 26-ից 2007 թվականի սեպտեմբերի 26-ը, հիվանդության պատճառով նա լքել է պաշտոնը: Երկրորդ անգամ ղեկավարել է կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերին: