Զելենսկին հայտարարել է, որ Լուկաշենկոյի փոխարեն կանցկացներ նոր ընտրություններ Բելառուսում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Euronews հեռուստաալիքին, թե ինչ նա կաներ Բելառուսում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար, եթե լիներ Ալեքսանդր Լուկաշենկոյի տեղում։
«Եկեք պատկերացնենք, որ ես վստահ եմ իմ ուժերին, ես վստահ եմ իմ ժողովրդի ընտրության մեջ։ Ես ինքնավստահ մարդ եմ։ Ինչպ՞ես կարելի է բոլորին հանգստացնել։ Ես միանշանակ կհայտարարեի նոր ընտրություններ մեկ ամիս անց։ Եկեք՝ ով ցանկանում է։ Կհրավիրեի բոլոր միջազգային դիտորդներին։
Ես կասեի Բելառուսի ժողովրդին․ «Խնդրեմ, ընտրե՛ք»։ Եւ այդպիսի արդյունքից հետո ոչ մեկի մոտ հարց չէր մնա։ Ես դրանում համոզված եմ։
Եթե Ալեքսանդր Գրիգորեւիչը հաղթեր, նա արդեն հաղթանակած կլիներ։ Իսկ եթե մեկ այլ թեկնածու հաղթեր, ապա այդպես էլ կլիներ, սակայն ամեն ինչ կլիներ խաղաղ, առանց արյան, ազնիվ եւ կդառնար պատմություն»։