Պարզվել է, թե ինչ վտանգ են ներկայացնում անլար ականջակալները
Անլար ականջակալների հիմնական վտանգն այն է, որ դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են ճառագում մարդու ուղեղի մոտ: Սա հատկապես վերաբերում է բնօրինակ սարքերի պատճեններին: Այս մասին «Փրայմ» գործակալության հետ զրույցում պատմել է Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեեւը:
Նա նաեւ հստակեցրել է, որ ռադիոալիքների աշխատանքը կախված է էլեկտրամագնիսական տատանումներից: «Մարդու նյարդային համակարգի ակտիվությունը նույնպես ունի էլեկտրամագնիսական հոսանքներ, եւ բնության մագնիսական տատանումներից տառապող մարդկանց թիվը միայն ավելանում է»,- հավելել է գիտնականը:
Փորձագետը նշել է, որ ամենավտանգավորը սարքերի «կրկնօրինակներն» են: Դրանք առավել վնասակար են լսողության եւ տեսողության համար: Սարքի անվտանգությունը ստուգելու համար Տիմոֆեեւն առաջարկել է հեռախոսը վայր դնել, եւ դրան միացված ականջակալներով հեռանալ որոշակի տարածությամբ: Եթե մի քանի մետր հեռավորությունից ազդանշանը թուլանում է, ականջակալներն անվտանգ են:
Մասնագետի խոսքով՝ տարբեր երկրների ստանդարտները ենթադրում են ճառագայթման տարբեր մակարդակ ունեցող սարքերի արտոնագրում: 40 երկրների գիտնականներ հայտարարել են անլար ականջակալներից քաղցկեղի առաջացման ռիսկի մասին: Ընդ որում՝ Bluetooth տեխնոլոգիաները անվտանգ են ճանաչվել, այդ իսկ պատճառով դրանք լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում: