Լեոնարդո դա Վինչիի նկարի իմաստը հասկացել են 500 տարի անց
Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները ապացուցել են Լեոնարդո դա Վինչիի գիտական տեսությունը, որը նա նկարել է հինգ հարյուր տարի առաջ՝ գրում է Nature-ը:
Նկարում պատկերված է մարդու սիրտը՝ մանրաթելերի ցանցով, որոնք, իտալացի գյուտարարի կարծիքով, տաքացնում են արյունը:
Գիտնականները կատարել են սրտի տասնյակ հազարավոր ՄՌՏ-ներ և նկարներում հայտնաբերել են սրտամկանի տրաբեկուլներ, որոնք օգնում են, որ արյունը ավելի արդյունավետ հոսի սրտի միջով:
«Լեոնարդո դա Վինչին այդ բարդ մկանները նկարել է սրտի ներսում կես հազարամյակ առաջ, և միայն այժմ մենք սկսում ենք հասկանալ, թե որքան կարևոր են դրանք մարդու առողջության համար», – ասել են հետազոտողները:
Նոր տվյալները կօգնեն գիտնականներին մշակելու սրտի անբավարարության բուժման նոր մեթոդներ: