Կիպրոսը պատրաստ է համագործակցել իր բոլոր հարեւանների հետ ծովային սահմանները սահմանելու հարցով
Կիպրոսը պատրաստ է համագործակցել իր բոլոր հարեւանների հետ ծովային սահմանները սահմանելու հարցով, հաղորդում է AP-ը:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ Կիպրոսը ծովային համաձայնագրեր ունի Եգիպտոսի, Իսրայելի եւ Լիբանանի հետ եւ պատրաստ է համագործակցել բոլոր հարեւանների հետ ծովային գոտի ստեղծելու համար:
«Դա պետք է հիմվի միջազգային իրավունքի եւ 1982թ. Ծովային իրավունքի վրա»,-ասել է Խրիստոդուլիդեսը:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
«Թուրքական ագրեսիան ուղղված է Եվրամիության դեմ, եւ, հետեւաբար, դրան պետք է հետեւի Եվրամիության արձագանքը»,-ասել է Դենդիասը: