Որքան մեծ է եղել հանգստացողների զարմանքը, երբ 3-4 ժամից մեծ թվով ոստիկանական ուժերի կողմից գետնին պառկեցված Պզոն հանգիստ վերադարձել է լողափ, իսկ տեսագրությունը չի հեռարձակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սևանի ափին գտնվող Ծովասար լողափին ամիս-ամիսուկես առաջ հանգստացած մեր համաքաղաքացիներից մեկը մի ուշագրավ պատմություն պատմեց։
Նրա հանգստանալու օրերին այդ հանգստավայրում է հանգստանալիս եղել նաև հայտնի Պզոն։ Մի օր մեծ թվով ոստիկանական ուժեր են անսպասելի հայտնվել ափին՝ ուղղակի ներխուժել են հանգստյան տան տարածք, մեծ աղմուկով հայտնաբերել են Պզոյին, պառկեցրել գետնին, ձեռքերը ոլորել ու բերման ենթարկել։
Այդ ահասարսուռ գործողությունը, որը սարսափեցրել է բոլոր հանգստացողներին, նկարահանել են 4 տեսախցիկով։
Բայց որքան մեծ է եղել հանգստացողների զարմանքը, երբ ընդամենը 3-4 ժամից Պզոն հանգիստ վերադարձել է լողափ, իսկ տեսագրությունը չի հեռարձակվել»։
Առավել մանրամասն՝ այսօրվա համարում: