Այսքանից հետո որևէ մեկը պիտի հա՞րց տա՝ ինչո՞ւ են նախարարները պարգևավճար ստանում, ճիշտ են անում․ Փաշինյան
Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցող շինարարությունները ցույց են տալիս, որ տեղին են նախարարիներին և մարզպետերին տրված պարգևավճարները։ Այս մասին օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես երբ տեսնում էի կատարված աշխատանքները, հարց էի տալիս ինքս ինձ՝ այսքանից հետո որևէ մեկը պիտի հա՞րց տա, ասի՝ ինչո՞ւ են մեր նախարարները, մարզպետները պարգևավճար ստանում։ Այսօր այդ հարցի պատասպանը ինձ համար գործնականում հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է, ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի, գործատուի պատիվն է նաև, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում և Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգևավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։