Բա խի՞ մեր տան դեմը ասֆալտ չեք անում. սևանցի փոքրիկը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Սևան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվել է վարչապետի գիրկը։
Փոքրիկը վարչապետին դիմել է հետևյալ կերպ. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։
Վարչապետն էլ դիմելով Սևանի քաղաքապետին՝ ասել է. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։
Վարչապետը հարցրել է փոքրիկի մայրիկին նրանց տան հասցեն, քաղաքապետն էլ վարչապետին հայտնել, որ այսօրվանից արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։
Վարչապետը ներկաների փոքրիկներին բաժանել է քաղցրավենիքներ։
Կենտրոնի մուտքի մոտ հավաքված քաղաքացիներին վարչապետը հորդորել է պահպանել սոցիալական հեռավորությունը և նրանց բաժանել դիմակներ։