Բելառուսն ազատ է արձակել Մինսկի մերձակայքում ձերբակալված ռուսաստանցիներին
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել ավելի վաղ Մինսկի մերձակայքում գտնվող հանգստյան տանը ձերբակալված 32 ռուսաստանցիներին:
Հաղորդվում է, որ նրանք Ռուսաստանին են հանձնվել իրավաբանական օգնության մասին Մինսկի կոնվենցիայի շրջանակում:
«Ներկայումս բոլոր ՌԴ քաղաքացիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Բելառուսական կողմը որևէ պայման առաջ չի քաշել: ՌԴ քաղաքացիների տեղափոխումը Մոսկվա իրականացվել է բարի կամքի շրջանակում: Նաև հայրենիք վերադառնալուց հետո ռուսաստանցիները որևէ հետապնդման չեն ենթարկվի: