Ադրբեջանի նախկին արտգործնախարարին արգելել են լքել երկիրը․ ԶԼՄ-ներ
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը՝ գրում է Sputnik Ադրբեջանը՝ Gununsesi.info ին հղումով:
Ըստ թերթի՝ դա, իբր, կապված է գերատեսչությունում կոռուպցիոն սկանդալի և քրեական գործ հարուցելու հետ:
«Մամեդյարովը պետք է պատասխանի հետաքննության շատ հարցերի», – Gununsesi.info-ին ասել է աղբյուրը:
Խնդրի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: