Ամբողջ քաղաքապետարանում ճաշի է հոտ է ընկնելու. Փաշինյանը՝ Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանի Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացմանը մասնակցելիս շրջեց կենտրոնի սենյակներով։ Աշխատակիցները ներկայացրին կենտրոնի հնարավորությունները։
Վարչապետը մուտք գործեց նաեւ կենտրոնի սննդի սենյակ, որտեղ օդափոխիչ տեղադրված չէր. «Եթե հիմա այստեղ ճաշ տաքացնեն, օդափոխություն չկա, ամբողջ քաղաքապետարանում ճաշի է հոտ է ընկնելու»։
Աշխատակիցը Փաշինյանին հայտնեց, որ ընթացքում օդափոխիչ նույնպես կտեղադրվի