Գերմանիայում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել կնոջ, ով իր երեխային թույլ է տվել ծարավից մահանալ
Գերմանիայում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա մի կնոջ, ով իր երեխային թույլ է տվել ծարավից մահանալ:
Մյոնհենգլադբահեի շրջանային դատարանը նրան 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել 2 տարեկան երեխայի մահվան համար:
DPA-ի հաղորդմամբ՝ դատավարության ժամանակ կինը խոստովանել է, որ երեխային 2 օր մենակ է թողել: Նա պնդել է, որ չի կարողացել պահել նրան: