Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը պայմաններ կստեղծի առեւտրային գործարքի առաջին փուլի իրականացման համար
Չինաստանը հուսով է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի սահմանափակող եւ խտրական գործողությունները չինական ընկերությունների դեմ եւ պայմաններ կստեղծի առեւտրային գործարքի առաջին փուլի համար, հինգշաբթի ասել է առեւտրի նախարարի օգնական Ժեն Հունբինը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը եւ ԱՄՆ-ի արտահանման հսկողությունը, անկասկած, ազդել են Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների գնման վրա։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հանդիպելու են տեսակոնֆերանսի ռեժիմով՝ առեւտրային գործարքի առաջին փուլի իրականացումը գնահատելու համար: