Բոլիվիայում փողոցներով շարժական դիակիզարան է անցնում
Լա Պասի փողոցներով շարժական դիակիզարան է անցնում։ Այն կառուցել է տեղի ինժեներ Կառլոս Այոն։ «Այն նույնքան հեշտ է տեղաշարժելը, որքան նոթբուքը»,- ասում է Այոն։ Ընդ որում՝ նա հավելում է, որ հենց փողոցներում մարմինները չեն դիակիզում․ «Դա շատ սարսափելի կլիներ», հայտնում է Euronews-ը։
Բոլիվիայում COVID-19-ի զոհերի մարմինների դիակիզումը պարտադիր է: Ինժեների խոսքերով՝ շարժական դիակիզարանն անհրաժեշտ է այն վարչակազմերին օգնելու համար, որոնք իրենց ուժերով չեն կարող հաղթահարել, հատկապես՝ գյուղական վայրերում: Այոն ասում է, որ իր հետ արդեն կապ են հաստատվել բազմաթիվ մասնավոր ընկերություններ եւ շրջանային իշխանություններ:
Յուրաքանչյուր վառարան արժե 45 000 դոլար, դիակիզումը հարազատների համար կարժենա 35 դոլար: Օրական այդպիսի վառարանում կարելի է այրել մինչեւ 12 մարմին:
«Շատերը ստիպված են ապրել դիակների կողքին: Դիակները նույնիսկ դրված են փողոցներում»,- ասում է ինժեները: Ամեն օր, ըստ տեղական ԶԼՄ-ների, ոստիկանությունը ստիպված է հավաքել տասնյակ դիակներ, որոնք զոհվել են իրենց տներում, եւ որոնց մարմինները հարազատները թողել են հասարակական վայրերում, քանի որ գերեզմանոցներում այլեւս տեղ չկա, եւ դիակիզարանները համավարակի պայմաններում նույնպես չեն կարող հաղթահարել իրավիճակը: «Ընտանիքները փող չունեն, ավելին՝ նրանք չեն կարողանում տեղ գտնել՝ մահացած հարազատին թաղելու կամ դիակիզելու համար: Արդյունքում մարմինները հայտնվում են փողոցում, քանի որ մարդիկ վախենում են վարակվել»,- ասում է Այոն:
Վերջին օրերին Բոլիվիայում Covid-19-ից մահվան օրական 80-90 դեպք է գրանցվում: