Ֆրանսիայում շոգի պատճառով անջատել են ԱԷԿ-ը
Ֆրանսիայում շոգի պատճառով անջատել են ԱԷԿ-ը: RTE ֆրանսիական ցանցային օպերատորի խոսքով՝ Ֆրանսիայի հարավում EDF Golfech 2 ռեակտորն անջատվել է շոգ եղանակի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
RTE-ը հայտնել է, որ բարձր ջերմաստիճանը կարող է երկրորդ ռեակտորի անջատման պատճառ դառնալ:
Ավելի ուշ RTE-ի կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ Golfech 2-ն անջատվել է 24 ժամով:
Սպասվում է, որ չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կհասնի 30 աստիճանի: