ԱԺ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին խորհրդարանը դեմ քվեարկեց:
Կողմ 22, դեմ- 68 ձայներով՝ որոշումը չընդունվեց:
Քվեարկությունից առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:
Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց ևս 30 օրով: