Լիբանանը բավականաչափ ցորեն ունի 4 ամսվա սպառման ծավալը ծածկելու համար. նախարար
Լիբանանը բավականաչափ ցորեն ունի 4 ամսվա սպառման ծավալը ծածկելու համար` լինի դա առկա պաշարների, թե այն մատակարարումների տեսքով, որոնք, ինչպես սպասվում է, երկիր կժամանեն օգոստոսին, հայտարարել էկոնոմիկայի նախարարի իր պաշտոնը լքող Ռաուլ Նեհեմը, փոխանցում է Reuters-ը:
Նախարարը լրագրողներին հայտնել է, որ Լիբանանը 30.000 տոննա ցորեն ունի եւ եւս 110.000 տոննա ակնկալվում է երկիր բերել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Նա հավելել է, որ հեռացող կառավարությունը կշարունակի սուբսիդավորել հիմնական ապրանքները: