Ադրբեջանում կանխվել է մի խումբ մարդկանց՝ փոքրահասակ երեխաների հետ Վրաստանի սահմանը հատելու փորձը
Ադրբեջանական սահմանապահները կանխել են հանրապետության սահմանամերձ շրջանի բնակիչների՝ պետական սահմանը զանգվածաբար խախտելու փորձը՝ հայտնում է Sputnik Azerbaijan-ը:
Երկուշաբթի Աղստաֆայի շրջանի Սադիգլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները նկատել են մի խումբ անհայտ անձանց շարժը դեպի ադրբեջանա-վրացական պետական սահման: Գործողության արդյունքում սահմանային անցակետի տարածքում ձերբակալվել է 14 մարդ, նրանց կեսը փոքր երեխաներ են: Պարզվել է, որ սահմանային պարեկության կողմից ձերբակալված բոլոր անձինք Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի բնակիչներ են:
Երեխաներն այժմ անչափահասների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ենթակայության տակ են:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: