Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մեկնել են Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 11-ին, ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Ըս թուրքական ԶԼՄ-ների՝ Բայրամովը նախագահ Էրդողանին մանրամասներ կհաղորդի հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի և ներկայում սահմանին տիրող իրավիճակի մասին։
Նախարար նշանակվելուց հետո սա Բայրամովի 1-ին արտերկրյա այցն է:
Այցի շրջանակներում Բայրամովն արդեն հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանին մեղադրել է «զավթողական քաղաքականություն վարելու և սահմանին սադրանքներ իրականացնելու» մեջ։