Բեյրութում վերսկսվել են հակակառավարական ցույցերը
Բեյրութում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Այդ մասին հաղորդել է Al Arabiya-ն:
Նշվում է, որ ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի՝ պայթյունի հետևանքով ոչնչացված նավահանգստի մուտքի մոտ: Նրանք պահանջում են Լիբանանի նախագահ Միշել Աունի հրաժարականը, ինչպես նաև երկրի խորհրդարանի լուծարումը:
Ինչպես հաղորդվել է, Լիբանանի կառավարությունը Բեյրութում տնտեսական ճգնաժամի և մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անկարգությունների և բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական է տվել: