Բելառուսական լրատվամիջը հրապարակել է ծեծի ենթարկված ռուսաստանցի «սադրիչների» հարցաքննության տեսանյութը
Բելառուսական BelTA լրատվական գործակալությունն իր Telegram հեռուստաալիքում հրապարակել է ձերբակալված «անկարգությունների սադրիչների» հարցաքննության տեսանյութը:
Տեսանյութում երևում է, որ տղամարդիկ դաժան ծեծի են ենթարկվել:
Նրանցից երկուսը պնդում են, որ Ռուսաստանի քաղաքացի են և Բելառուս են եկել զբոսաշրջային նպատակներով:
Ձերբակալվածներից մեկը խոստովանում է, որ նա ունի 12 դատվածություն և թվարկում է հոդվածները:
Ձերբակալության ականատեսներից մեկը ասում է, որ տղամարդիկ քարեր են նետել ոստիկանների վրա: