Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ
Վաղը ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով: Նիստից անմիջապես հետո ԱԺ-ն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: