Նավթի գներն աճում են
Երեքշաբթի` օգոստոսի 11-ին, նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.72 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 42.24 դոլարի:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.40 տոկոսով եւ կազմել 45.17 դոլար մեկ բարելի դիմաց: