Բելառուսում արդեն երրորդ օրն են բողոքում են ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներից
Բելառուսում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն, մարդիկ արդեն երեք օր է բողոքում են կապ չունենալու կապակցությամբ, հայտնում է Sputnik-Բելառուս-ը:
Եվ բջջային, և լարային ցանցերի միջոցով հասանելիության հետ կապված դժվարությունները սկսվել են նախագահական ընտրությունների օրն առավոտյան` օգոստոսի 9-ին: Այդ ժամանակից ի վեր բելառուսները չեն կարողացել միանալ ինտերնետին` առանց հատուկ ծրագրերի եւ հավելվածների օգտագործման:
Նախօրեին «Բելտելեկոմ»-ում հայտարարել էին, որ խնդիրներն առաջացել են դրսից կիբերհարձակումների հետեւանքով: Ընկերությունը խոստացել է ինտերնետը վերադարձնել բելառուսներին մինչեւ երկուշաբթի երեկոյան` օգոստոսի 10-ը, բայց երեքշաբթի օրը` օգոստոսի 11-ի առավոտյան ինտերնետ դեռ չի լինի:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Twitter-ի իր էջին գրել է, որ ընկերությունը միացրել է Բելառուսում գործող «հակագրաքննության գործիքները», քանի որ մարդիկ դժգոհում են, որ հավելվածը չի գործում:
«Մենք միացրել ենք Բելառուսում գործող մեր հակագրաքննության գործիքները, որպեսզի Telegram-ը հասանելի մնա տեղական օգտատերերի մեծամասնության համար: Սակայն կապը դեռ անկայուն է, քանի որ երբեմն երկրում ինտերնետն ամբողջությամբ անջատվում է»,- բացատրել է նա:
Հանրապետության տարածքում կայուն ինտերնետային կապի բացակայության պատճառով բանկերը խնդիրների են բախվել: Դժվարությունների են բախվում նաեւ տաքսի ծառայությունները, որոնք հավելավծներով են աշխատում: