Սվանեթիում խիստ կարանտին է հայտարարվել, բոլոր զբոսաշրջիկները մեկուսացվել են
Վրաստանի բարձրլեռնային Սվանեթի շրջանում հայտարարվել է խիստ կարանտին, արգելափակվել են մուտքերն ու ելքերը:
Ըստ Վրաստանի կառավարության, տարածաշրջանում գտնվող բոլոր զբոսաշրջիկները կկարանտինացվեն 2 շաբաթով: Կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել Մեստիայում, Լենջերիում և Ուշգուլիում: Ընդհանուր առմամբ՝ 16 դեպք:
Իշխանությունների որոշմամբ, կսահմանափակվի բնակավայրերի միջև տեղաշարժը, կաշխատեն միայն դեղատները, մթերային խանութները, բանկերը և բացօթյա սննդի օբյեկտները:
Իշխանությունները նախատեսում են թեստավորել շրջանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկներին, որոնք Սվանեթի են ժամանել վերջին երկու շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսի ախտանիշների առկայության դեպքում խնդրում են դիմել այսպես կոչված «ջերմաչափման կենտրոններ»: