ՌԴ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետաձգել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցումը
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցումը անհրաժեշտ է հետաձգել մինչև կլինիկական փորձարկումների երրորդ փուլի բարեհաջող ավարտը, ասված է Կլինիկական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների ասոցիացիայի (ACOI) կողմից Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին ուղղված նամակում: Այս մասին հաղորդում է RBC-ն՝ դիմումի տեքստին հղումով:
Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պատվաստանյութը փորձարկվել է ավելի քան 100 կամավորների վրա: Ընդ որում, երրորդ փուլը նախատեսում է փորձարկում մի քանի հազար մարդու վրա, նշված է նամակում:
Հենց երրորդ փուլում է տեղեկատվություն հավաքվում ուղեկցող հիվանդություններ ունեցող և թուլացած իմունիտետով անձանց համար պատվաստանյութի անվտանգության մասին: Միևնույն ժամանակ, հատկապես կարևոր է պատվաստանյութի անվտանգության ստուգումը, քանի որ այն հիմնականում ներարկվելու է կորոնավիրուսով հիվանդ տարեց մարդկանց, նշվում է նամակում:
Օգոստոսի 3-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կգրանցվի տաս օրվա ընթացքում: Եթե փորձաքննությունը հաջողվի իրականացվել սահմանված ժամկետում, ապա COVID-19-ի դեմ ռուսական դեղամիջոցը կդառնա աշխարհում առաջինը: